211652_close_icon
views-count1201 դիտում article-date 19:50 04-10-2014

Լա Լիգա. «Վալենսիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին և բարձրացավ առաջին տեղ. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի կենտրոնական դիմակայություններից մեկի շրջանակում «Վալենսիա»-ն տանը 3:1 հաշվով հաղթեց գործող չեմպիոն Մադրիդի «Ատլետիկո»-ին: Հատկանշական է, որ վալենսիացիները խաղի ելքը վճռեցին խաղի առաջին 13 րոպոների ընթացքում, երբ դիպուկ հարվածներով աչքի ընկան Գոմեշը և Օտամենդին, ևս մեկ գոլ գրանցվեց ինքնագոլի արդյունքում: Հյուրերի կազմում խաղի հաշիվը «թրջեց» Մարիո Մանջուկիչը: «Վալենսիա» այս հաղթանակի շնորհիվ վաստակեց 17 միավոր բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին տեղ: Երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնա» «չղջիներին» զիջում են 1 միավորով, սակայն մեկ խաղ պակաս են անցկացրել: Կատալոնյան թիմը քիչ հետո ուժերը կչափի «Ռայո Վալեկանո»-ի հետ: [b]«Վալենսիա» - «Ատլետիկո»՝ 3:1[/b] Գոլեր՝ Միրանդա 6՛ (ինք), Գոմեշ 7՛, Օտամենդի 13՛ - Մանջուկիչ 29՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր