Ռեալ»-ը հաղթեց «Էսպանյոլ»-ին և բարձրացավ երկրորդ տեղ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության վերջին` 38-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը հաղթեց «Էսպանյոլ»-ին: Հանդիպման հաշիվը բացելու համար մադրիդյան ակումբին անհրաժեշտ եղավ 64 րոպե, երբ աչքի ընկավ Քարիմ Բենզեման: Փխարենը գոլառատ ստացվեց հանդիպման վերջնամասը: 68-րդ րոպեին Բենզեմայի փոխարեն խաղադաշտ դուրս եկած Ալվարո Մորատան 86-րդ րոպեին կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 91-րդ րոպեին ձևակրեպեց հանդիպման վերջնահաշիվը:
«Արքայական ակումբը» 87 միավարով բարձրացավ երկրորդ տեղ: «Ռեալ»-ին կարող է շրջանցել «Բարսելոնա»-ն, որը քիչ հետո չեմպիոնական մրցավեճում ուժերը կչափի առաջատար «Ատլետիկո»-ի հետ:
«Ռեալ» - «Էսպանյոլ»`3:1
Գոլեր` Բենզեմա 64', Մորատա 86', 91' – Պիցցի 90'