211652_close_icon
views-count956 դիտում article-date 17:17 04-10-2014

ԵՊՀ ուսանողների հետ կանցկացվեն հրաձգություն դասընթացներ

ՀՀ պաշտպանության նախարարի կարգադրությամբ, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի 2013-2014թ. համագործակցության պլանի համաձայն, ԵՊՀ ուսանողների հետ կանցկացվեն հրաձգություն դասընթացներ: Հոկտեմբերի 5-ին ԵՊՀ շուրջ 30 ուսանողի հետ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կկազմակերպվի անվտանգության կանոնների, հրաձգային զինատեսակների վերաբերյալ հրահանգչական-մեթոդական պարապմունք: Հաջորդ օրը ԵՊՀ ուսանողները Նուբարաշենի հրաձգարանում կանցկացնեն գործնական հրաձգության ստուգողական վարժություններ: Համագործակցության նպատակն է ամրապնդել համալսարան-բանակ կապը և բարելավել ուսանողների կրակային պատրաստության մակարդակը:

Նմանատիպ նյութեր