211652_close_icon
views-count3105 դիտում article-date 22:43 14-10-2016

Երևանում կանցկացվեն գրադարանային գործի զարգացմանը միտված վերապատրաստման դասընթացներ

«Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի հետ համատեղ՝ 2016 թվականի հոկտեմբերի 17-28-ը, Երևանում կանցկացնեն գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ: Ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 17-ին, ժամը 10:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Նշենք, որ դասընթացներին մասնակցում են Հայաստանի հանրային գրադարանների 100 գրադարանավարներ՝ 60-ը ՀՀ մարզերից ու համայնքներից, 40-ը՝ Երևանի համայնքային գրադարաններից: Դասընթացները կանցկացվեն «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» թեմայով, 4 փուլով՝ յուրաքանչյուրը երկօրյա հագեցած ծրագրով: Դասերը կվարեն փորձառու մասնագետներ Հայաստանից՝ համապատասխան ուղեցույցներով: Դասընթացներին ներկա կլինեն ԱՄՆ Մորթենսոն կենտրոնի երեք փորձագետ՝ ծրագրի ընթացքը և արդյունավետությունը գնահատելու համար: Դասընթացի ավարտին գրադարանավարներին կտրվեն վկայականներ և թիմային հավաստագրեր: Ծրագրի նպատակն է հանրային գրադարանների կառավարման նոր հմտություններ և գիտելիքներ փոխանցել գրադարանավարներին, նրանց մատուցել նորարարական փոխգործուն, համագործակցային, նախաձեռնողական գործելաոճի առանձնահատկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում գրադարանային գործի զարգացման: Ծրագրի արդյունավետությունը ապահովելու նպատակով, վարպետության դասերին մասնակից գրադարանավարները դասընթացում ձեռք բերած գիտելիքներն ու նորարարական հմտությունները կկիրառեն աշխատանքում և կփոխանցեն իրենց գործընկերներին:

Նմանատիպ նյութեր