Պակիստանում իրեն մարգարե համարող բրիտանացուն մահապատժի են ենթարկել
Պակիստանի դատարանը աստվածանարգության մեղադրանքով բրիտանացուն մահապատժի է դատապարտել:
Ըստ տեղի ԶԼՄ-ների, դատապարտյալը, ով իրեն մարգարե էր կոչում, իր ծննդավայրում հոգեկան հիվանդ է համարվել:
68-ամյա բրիտանացի Մուհամեդ Աշգարն իր անձնական գրառումներում շեշտել է, որ ինքն իրեն մարգարե է համարում: Նա այդ մասին ոչ ոքի չի հայտնել: Սակայն նրա գրառումը գտել և ոստիկանությանն է հանձնել նրա նախկին վարձակալը, ում հետ բրիտանացին խզել էր պայմանագիրը: