211652_close_icon
views-count3559 դիտում article-date 10:00 04-10-2014

Ճամբարակի բնակիչները հայտնվել են ծայրահեղ վիճակում. այնտեղ կարող է բողոքի նոր ալիք հասունանալ. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները հայտնվել են ծայրահեղ վիճակում և չի բացառվում, որ առաջիկայում այնտեղ բողոքի նոր ալիք հասունանա: Բանն այն է, որ սեպտեմբերի 4-ին տեղացած կարկուտի հետևանքով տուժած բնակիչներին դեռ չի տրվել համապատասխան օգնությունը: «[url=https://shamshyan.com/hy/article/2014/09/04/25643/]Հիշեցնենք[/url], որ տեղացած կարկուտի հետևանքով տուժած 819 անհատական տների և 13 բազմաբնակարան շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով կառավարությունը Գեղարքունիքի մարզպետարանին հատկացրեց 69 մլն դրամ: Սակայն մարզպետարանը դեռ չի պատրաստվում բնակիչների համար շիֆրեր գնել, մինչդեռ այս օրերին Ճամբարակում անձրևոտ եղանակ է: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանի հետ. «Տեղյակ չենք, թե երբ կտրամադրեն այդ շիֆրերը»,-հավելում է «Ժողովուրդ»-ը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր