Մրջյունների բույնը` ներսից. տեսանյութ
AnthilArt.com-ը ներկայացրել է տեսանյութ, որում մրջյունների բույնը հաջողվել է տեսանկարել ներսից:
Փորձարկության ժամանակ ոչ մի մրջյուն չի տուժել:
Նշենք, որ տարեկան մեկ անգամ մրջյունների բնում զարգանում են թևավոր արուներ ու էգեր, որոնք ամուսնական թռիչքի համար լքում են բույնը։ Արուները ոչնչանում են, իսկ էգերը կորցնում են թևերը և սկսում նոր բույն կառուցել։
Բները լինում են բարդ։ Կան և մշտապես բույն չունեցող՝ թափառական մրջնի տեսակներ։
Ներկայացնում ենք տեսանյութը: