Ֆրանսիան կարող է «Միստրալ» ռազմանավերը Ռուսաստանին հանձնել սահմանված ժամկետում
ТАСС-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիան կարող է «Միստրալ» դասի ուղղաթիռակիրները Ռուսաստանին հանձնել սահմանված ժամկետում, այսինքն՝ հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լի Դրիանը:
Նա ընդգծել է, որ նավերի հանձնումը կախված է Ուկրաինայում տիրող իրավիճակից, ինչպես որ ավելի վաղ հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Դրիանը հիշեցրել է, որ սեպտեմբերին Օլանդը հայտարարել էր, որ ռազմանավերը ռուսական կողմին հանձնելու համար անհրաժեշտ է երկու բան՝ Ուկրաինայում տևական հրադադարի հաստատում և քաղաքական լուրջ գործընթացի մեկնարկ, ինչից ելնելով էլ կկայացվի համապատասխան որոշում:
Պլանավոված է «Միստրալ» դասի առաջին ռազմանավ «Վլադիվոստոկը» ռուսական կողմին հանձնել ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ին, իսկ երկրորդ ռազմանավ «Սևաստապոլը»՝ 2015 թվականի նոյեմբերի 1-ին: