1473 դիտում
14:57 31-03-2014
Տարոն Մարգարյանի կարգադրությամբ քաղաքացիների կողմից ստացվող դիմումներին պատասխան տրվի սահմանված ժամկետում
Մարտի 30-ի առավոտյան տեղացած աննախադեպ առատ ձյան հետևանքները վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և հատուկ օպերատիվ շտաբը, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների հետ համատեղ շարունակում են ձնամաքրման աշխատանքներ իրականացնել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցությանժամանակ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է, կենտրոնական փողոցներից բացի, ապահովել նաև երկրորդական ու երրորդական փողոցների, մայթերի ևբակային տարածքների ձնամաքրումն ու ձնահեռացումը: Օգտվելով առիթից՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կառույցներին ու ծառայություններին, որոնք օպերատիվ կերպով արձագանքել են իրավիճակին և, կենտրոնացնելով անհրաժեշտ ուժերը, արդյունավետորեն կանոնակարգել են աշխատանքները:
Առողջապահության վարչության պետն էլ զեկուցել է, որ նախորդ օրվա ընթացքում շտապօգնությունը սպասարկել է 583 կանչ, որոնցից միայն մեկն է եղել առատ տեղումներով պայմանավորված: Զեկուցվել է նաև, որ «Ձեզհամար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի շրջանակում անցած ժամանակահատվածում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 20225 կին: Կատարված տարբեր հետազոտություններից հետո 1688 կին ուղեգրվել է վիրահատության, որոնցից 533-ն արդեն վիրահատվել են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ամենօրյա հսկողությունը՝ ակցիայի ընթացքը պատշաճ կերպով ապահովելու ուղղությամբ:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների «Մեկ պատուհան» համակարգով քաղաքացիների կողմից ստացվող դիմումներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է դրանց պատասխաններն ապահովել սահմանված ժամկետներում: Մասնավորապես, մարտին քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմեր ուղղված որոշ դիմումների պատասխանների ուշացման պատճառով քաղաքապետը գրավոր նկատողություն է հայտարարել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին: Կենտրոն, Էրեբունի, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարներին էլ քաղաքապետը հանձնարարել է խիստ նկատողություն հայտարարել տվյալ վարչական շրջանների աշխատակազմերի քարտուղարներին. «Բնակիչների կողմից Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին ուղղվող դիմումներին սահմանված ժամկետներում է անհրաժեշտ պատասխանել: Բացի այդ, ինձ համար անընդունելի է, երբ առաջին իսկ պահից ակնհայտ է, որ քաղաքացու դիմումի հասցեատերը Երևանի քաղաքապետարանը չէ, բայց այդ մասին քաղաքացուն տեղեկացնում են թեկուզ սահմանված ժամկետում, որը, սակայն, կարող է լինել մեկ ամիս: Ինչու՞, մի՞թե հնարավոր չէ ավելի արագ պատասխանել, որպեսզի քաղաքացին զուր ժամանակ չկորցնի: Նման վարքագծով քաղաքացու մեջ նաև վստահությունն եք կորցնում, գիտակցե՛ք սա: Այս գործընթացն անձամբ եմ վերահսկվելու և շատ խիստ եմ լինելու բոլոր այն պատասխանատուների նկատմամբ, ովքեր թեկուզ մեկ րոպեով կուշացնեն քաղաքացիների գրությունների պատասխանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է, որ, ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, տեսախցիկներով են կահավորվել նաև Մանկականերկաթուղու և դեպի թունել տանող տարածքները: Բացի այս, վերը նշված հատվածներում արդիականացվել է նաև գիշերային լուսավորության համակարգը:
Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետը զեկուցել է, որ համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը 2014թ-ի առաջին եռամսյակում կազմել է 102 %, ինչն աննախադեպ ցուցանիշ է:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել կատարած աշխատանքն ու հորդորել է նույն եռանդով շարունակել սեփական եկամուտների հավաքագրման իրականացումը. «Վերջին տարիներին գույքահարկի և տեղական տուրքերի հավաքագրման ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է: Սա ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունք է բոլոր այն ստորաբաժանումների կողմից, որոնք ապահովում են սեփական եկամուտների հավաքագրումը: Վառ ապացույցը նաև 2014թ-ի առաջին եռամսյակում սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը ավելի քան 102 %-ի հասցնելն է, ինչն իսկապես աննախադեպ ցուցանիշ է: Ֆինանսական հոսքերի ճշգրիտ և արդյունավետ կառավարման արդյունքում այսօր մենք կարողանում ենք ապահովել ոչ միայն սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը, այլև տարեցտարի ընդլայնել համայնքային բյուջեով նախատեսված ծրագրերով իրականացվող աշխատանքների ծավալները»,- ընդգծել է քաղաքապետն:
Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հայտարարված մրցույթի մասով զեկուցվել է, որ դեռևս հայտեր չեն ներկայացվել: Հիշեցվել է նաև, որ դրանց վերջնաժամկետ է սահմանված ապրիլի 2-ը:
Նմանատիպ նյութեր
1055 դիտում
12:53 18-03-2016
Քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումներին ու գրություններին պատասխանել են սահմանված ժամկետներում
Այս բաժնից
853 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին