211652_close_icon
views-count4007 դիտում article-date 10:14 03-10-2014

ՕԵԿ-ն այսօր մեծ շուքով բացելու է իրենց «Հ3» հեռուստաընկերությունը. ՉԻ

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է, որ ՕԵԿ-ն այսօր պատրաստվում է մեծ շուքով բացել իրենց «Հ3» հեռուստաընկերությունը և այդ կապակցությամբ նույնիսկ միջոցառում է անցկացնելու Օպերայի շենքում: «ՉԻ» աղբյուրների պնդմամբ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը բարձրաստիճան պաշտոնյաների է հրավիրել այդ միջոցառմանը: «Ավելին, «ՉԻ» աղբյուրների պնդմամբ, նա սկզբում հայտարարել է, թե վերցրել են 800 տեղանոց դահլիճ, 7 աշխատակիցներն ու ՕԵԿ-ականները կարող են իրենց հետ 10-ական մարդ բերել`«որքան շատ, այնքան լավ» սկզբունքով, բայց հետո փոշմանել է, և հիմա խնդրում են սահմանափակել հյուրերին: Փոխարենը Բաղդասարյանն իր հյուրերով է ուզում լցնել դահլիճը»,-հավելում է թերթը: Մանրամասները՝ «ՉԻ»- այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր