4352 դիտում
09:52 03-10-2014
Վաղարշ Աբրահամյանը բջջային հեռախո՞ս է նվիրել տիկնոջը, ում պատկանող սեղանիկը ջարդուփշուր էր արել. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է. «Երևանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն սկսել է քավել մեղքերը: Օրեր առաջ շուկայում դրսևորած գազանությունից հետո, երբ «Ժողովուրդ»-ի տեսանյութում երևում է, թե ինչպես է նա, ի թիվս շատ սեղանների, կոտրում նաև անօգնական վիճակում հայտնված մի տիկնոջ սեղան, պարզվում է՝ ազդել է «դաստիարակված» մարդու վրա:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վաղարշ Աբրահամյանը բջջային հեռախոս է նվիրել տիկնոջը, որպեսզի «սիրտը շահի»:
Բացի այդ, երեկ հերթով մոտեցել է շուկայի վաճառականներին ու բարեհամբույր տոնով ասել, թե կարող են գնալ բողոքի ակցիայի: Սակայն որոշ վաճառականներ նշեցին, որ Աբրահամյանի այս քայլը ոչ թե ամոթի կամ բարեհաճության դրսևորում է, այլ սովորական խորամանկություն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2507 դիտում
08:48 13-02-2014
«Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ֊ի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի կինը տուգանվել է 65 միլիոնով․ ՀԺ
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»