Երկու նախարարությունների միջև կարծես թե միջգերատեսչական լարվածություն է սկսվում. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է. «Երկու նախարարությունների միջև կարծես թե միջգերատեսչական լարվածություն է սկսվում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 26-ին տուգանել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:
Պատճառն այն է, որ այս տարվա հունիս ամսին նախարարության անունով հայտարարագրվել են 35653 խառը ապրանքներ, սակայն անհրաժեշտ փաստաթղթերը ճիշտ ժամանակին չեն ներկայացվեել մաքսային մարմին:
Փաստի առթիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիազոր ներկայացուցչի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնները խախտելու մասին արձանագրություն, որի համար նա ենթարկվել է վարչական պատասխանատվության 50.000 դրամի չափով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում