211652_close_icon
views-count1841 դիտում article-date 12:42 02-10-2014

«Լուդոգորեց»-ը լավ խաղաց. Բենզեմա

«Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեման, ով Չեմպիոնների լիգայի շրջանակում «Լուդոգորեց»-ի հետ կայացած խաղում դարձավ իր թիմի հաղթական գոլի հեղինակը, արժանին է մատուցել մրցակցին: Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը դժվարին պայքարում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ բուլղարական ակումբի նկատմամբ: ««Լուդոգորեց»-ը շատ լավ խաղաց: Սեփական երկրպագուների բուռն աջակցությամբ մրցակիցը համառ դիմադրություն ցույց տվեց մեզ և հենց առաջին րոպեներից փորձեց բարդացնել մեր խնդիրը: Հետագայում մեզ հաջողվեց համախմբվել և հաղթանակ տանել: «Ռեալ»-ի համար գլխավորը երեք միավոր վաստակալն էր: Մեզ անհրաժեշտ է շարունակել նույն ոգեշնչությամբ»,- Բենզեմայի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր