Ոչ իշխանական ուժերի քառյակը՝ երկընտրանքի առա՞ջ. 168 ժամ
«168 ժամ»-ը գրում է. «Ոչ իշխանական ուժերի քառյակն այս տարվա հունիսին հրապարակելով այդ 12 պահանջները՝ դրանք կատարելու համար վերջնաժամկետ էր սահմանել սեպտեմբերի 30-ը՝ այդպես էլ չնշելով, թե ինչ է պատրաստվում անել, եթե կառավարությունը չկատարի դրանք: Եվ ահա երեկ կառավարությունը երկարաշունչ հրապարակմամբ պատասխանել է՝ ոչ մի պահանջ էլ չի կատարելու, եթե դրանք չեն բխում կառավարության ծրագրից:
Կառավարության պատասխանն ընդամենը այն բանի ֆորմալ արձանագրումն է, ինչն առանց այն էլ պարզ էր նույն հունիս ամսին:
Տրամաբանությունը հուշում է, որ քառյակն ի սկզբանե պետք է հայտարարեր, որ իր ներկայացրած պահանջների չկատարման դեպքում պահանջելու է նախագահ Սերժ Սարգսյանի կամ առնվազն կառավարության ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը:
Բայց քառյակը/եռյակը մինչև այսօր նման պահանջներ չի բարձրացնում, և քիչ հավանական է, որ կբարձրացնի հոկտեմբերի 10-ի հանրահավաքում»: