1710 դիտում
10:06 13-03-2014
Ի՞նչ հեռանկար ունի ոչ իշխանական ուժերի «հրաշալի քառյակը»․ 168 ժամ
«168 ժամ» թերթը գրում է. «Ոչ իշխանական ուժերի համագործակցությունը զարգանում է մոտավորապես այնպիսի հեռանկարով, ինչպես, ասենք` ժողովրդավարությունն ու տնտեսական աճը` իշխանությունների գործողությունների արդյունքում: Այսինքն` հայտարարություններով ամեն ինչ հրաշալի է, իրականում` որքան ավելի շատ են խոսում դրանց մասին, այնքան վիճակը վատանում է:
Եվ ինչպես գործող իշխանությունների առկայությամբ բացառված է ժողովրդավարության կայացումն ու, ասենք, մենաշնորհների վերացումը, այնպես էլ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի դոմինանտությամբ ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիան, ըստ էության, բացառում է որևէ իրական փոփոխության հնարավորություն:
Եթե առաջնորդվում ենք ՀԱԿ-ի ու «Ժառանգության» այն սկզբունքով, որ որևէ իրական փոփոխություն հնարավոր է միայն ամբողջական իշխանափոխության, այդ թվում` գործող նախագահ Սերժ Սարգսյանի հեռացման դեպքում: Ողջ խնդիրն այն է, սակայն, որ ոչ իշխանական հրաշալի քառյակն առաջնորդվում է ոչ թե ՀԱԿ-ի ու «Ժառանգության», այլ առաջին հերթին` ԲՀԿ-ի թելադրանքով:
Ապացույցը` սեփական ելույթը որպես գործունեության ուղենիշ ընդունելու մասին` նախօրեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի իմպերատիվ տոնով հիշեցումը ՀԱԿ անդամներին, ովքեր գլխահակ ու աշակերտաբար ընդունեցին հորդորը: Իսկ ԲՀԿ-ի սկզբունքն այս գործընթացում իրականում սկզբունքի բացակայությունն է: Ի դեպ, ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիայի հարցում ամենաինտրիգային իրադարձությունը տեղի ունեցավ ՀԱԿ-ԲՀԿ հանդիպման ընթացքում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1774 դիտում
10:01 02-10-2014
Ոչ իշխանական ուժերի քառյակը՝ երկընտրանքի առա՞ջ. 168 ժամ
9126 դիտում
20:13 03-04-2014
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել. ի՞նչ է անելու «հրաշալի քառյակը»
2849 դիտում
10:40 29-01-2015
Իշխանական կուլիսներում վաղուց քննարկվում է նախագահի իշխանական թեկնածուի հարցը. Ժողովուրդ
Այս բաժնից
1390 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
802 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին