3565 դիտում
09:53 16-01-2018
Երևանը և Ստեփանակերտը կարող են եվրոպական հանգիստ առաջարկել ռուսներին. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը 2018թ. միայն դրական զարգացումներ է սպասում՝ միաժամանակ խորհուրդ տալով պատրաստ լինել նաև բացասականին: «Ամեն ինչ կորոշի տնտեսական իրադրությունը: Եթե տնտեսությունում կարգուկանոն լինի, բարեկեցության աճ լինի և աշխատատեղեր, ապա ոչ մեկը չի հիշի որևէ լարվածության մասին»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Դ. Դվորնիկովը:
Ըստ նրա՝ Հայաստանի համար շատ կարևոր է ամրապնդել դիրքերը ռուսական զբոսաշրջային շուկայում: Դ. Դվորնիկովը նշեց, որ այսօր շատերը, որ նախկինում մեկնում են Փարիզ կամ Հռոմ, այլևս հնարավորություն չունեն հանգստյան օրերին Եվրոպա «թռնելու». «Միջին ճաշը նույն Ֆրանսիայում կրկնակի թանկ է, քան Մոսկվայում: Այս առումով Երևանը, ինչպես նաև այլ քաղաքները, այդ թվում Ստեփանակերտը, կարող են լիովին եվրոպական հանգիստ առաջարկել, սակայն մատչելի գներով: Ինչ վերաբերում է պատերազմին և հակամարտությանը, ապա ամեն դեպքում, մենք՝ այսպես կոչված, փորձագետներս, ընդամենը դատողություններ ենք անում: Իսկ այստեղ պետք չէ խորիմաստ բաներ ասել, պետք է անել ամեն ինչ, որպեսզի խաղաղություն լինի»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1868 դիտում
09:28 01-05-2021
Առավելագույնը 25-30 տոկոսի մասին կարող է խոսք լինել. «Փաստ»
1786 դիտում
10:01 02-10-2014
Ոչ իշխանական ուժերի քառյակը՝ երկընտրանքի առա՞ջ. 168 ժամ
2212 դիտում
15:06 18-07-2020
Հորդորում եմ կողմերին զերծ մնալ լարվածությունը րող գործողություններից. ԵԽԽՎ նախագահը պատասխանել է ԼՀԿ նամակին
Այս բաժնից
2284 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1795 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»