2435 դիտում
09:52 02-10-2014
Օտարազգի ձեռնարկատերերը կարող են դյուրացված կարգով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է օտար ներդրողների ու ձեռնարկատերերի առանձին խմբին դյուրացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին կառավարության որոշումը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով կառավարության կայքը:
Տվյալ քայլն արվել է Ռուսաստանի տնտեսությունում օտար ներդրումներ գրավելու նպատակով: Փաստաթղթում նշված են տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակներ, որոնց վրա չի տարածվում արտոնյալ ռեժիմը (մանրածախ ու մեծածախ առևտուր, ավտոտրանսպորտային միջոցների ու մոտոցիկլետների վերանորոգում, հյուրանոցներ, սննդի հանրային կետեր և այլն): Այդ բացառությունները պայմանավորված են ռուսական շուկայի ներկայիս տնտեսական վիճակով:
Նմանատիպ նյութեր
11586 դիտում
13:31 20-04-2016
Թուրքիան կառաջարկի ՆԱՏՕ-ի կազմում Վրաստանին ընդգրկել դյուրացված կարգով
6123 դիտում
09:11 22-04-2014
Պարզ է, թե ինչու են մարդիկ ուզում ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն․ Առավոտ
Այս բաժնից
1033 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
871 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր