6126 դիտում
09:11 22-04-2014
Պարզ է, թե ինչու են մարդիկ ուզում ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն․ Առավոտ
«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ռուսաց լեզվի կրողներին» պարզեցված կարգով քաղաքացիություն տալու մասին օրենքը։ Ըստ օրենքի՝ քաղաքացիություն կստանան այն ռուսալեզուները, որոնք կամ որոնց նախնիները ապրել են Ռուսաստանյան կայսրության, ԽՍՀՄ կամ ժամանակակից Ռուսաստանում։
Պարզ է, թե ինչու են մարդիկ ուզում ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն՝ որպեսզի ավելի ապահով ձևով գնան այդ երկիր, ունենան աշխատանք, ապրեն քիչ թե շատ նորմալ կյանքով։ Դա, իհարկե, Հայաստանի իշխանության մեղքն է, որ այստեղ մարդիկ իրենց ապագան չեն տեսնում։ Բայց նաև՝ իմ և ինձ նմանների մեղքն է, որ 20 տարում մենք չենք արթնացրել հայաստանցիների մեջ պետության քաղաքացու արժանապատվություն, և մարդիկ պատրաստ են գնալ ցանկացած քայլի՝ այստեղից «թռնելու» համար։
Մեղադրել Ռուսաստանին, որ այդ երկիրը դյուրացնում է նման քայլերը, արդար չէ։ Ամեն մի պետություն իր շահերն ունի»։
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2435 դիտում
09:52 02-10-2014
Օտարազգի ձեռնարկատերերը կարող են դյուրացված կարգով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն
7907 դիտում
15:28 03-07-2017
Մարադոնան մտադիր է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ
Այս բաժնից
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»