22710 դիտում
17:44 01-10-2014
ԱԺ-ում գեներալ Սեյրան Սարոյանի ելույթը ցնցեց պատգամավորներին և լրագրողներին. «Բերեք սաղս տղամարդավարի մի հատ քվեարկենք, չանցկացնենք էս օրենքը, պրծցնենք»
«Արեք էս էլ ժողովրդի սրտով անենք: Պարո՛ն նախագահ, արեք էս մի անգամ էլ մի քվեարկեք: Ես զգում եմ, սաղիս մտքին էլ կա, որ ժողովրդի սրտով լինի, ի՞նչ եք քննարկելու այդքան: Բերեք ոնց կա, ըտենց թողնենք, մարդիկ գնան, աշխատեն»,-այս մասին այսօր ԱԺ-ում դիմելով ԱԺ նախագահին՝ ասաց գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ առաջացնելով ներկաների եւ լրագրողների զարմանքը:
«Էլ ի՞նչ եք քննարկելու, հլը ասեք, տենամ, ի՞նչ պիտի խաբեք ժողովրդին: Տեսնում եմ՝ սաղիս մտքին կա: Սաղդ ուզում եք էս գործն անել, բայց չեք ուզում՝ քննարկենք: Բերեք, սաղս նստած ենք, տղամարդավարի մի հատ քվեարկենք, չանցկացնենք էս օրենքը, պրծցնենք: Հլա մի 10 օր էլ պիտի քննարկենք, մի 10 օր էլ պիտի քվեարկենք: Մեղք է ժողովուրդը, տղամարդավարի քվեարկենք, պրծնենք հա՛մ մենք, հա՛մ իրենք»,-ավելացրեց Սեյրան Սարոյանը:
Նրա ելույթը, ինչպես նշեցինք, առաջացրել էր ԱԺ պատգամավորների եւ լրագրողների զարմանքը, հետեւաբար լրագրողները փորձեցին հասկանալ, թե ինչով էր պայմանավորված նրա ընդդիմական ելույթը, ինչին ի պատասխան արձագանքեց. «Ես իշխանություն, ընդդիմություն չգիտեմ, ես ժողովրդի համար եմ ասում: Չե՞ք տեսնում, նրանց համար եմ անում, էլ ո՞նց անեմ»:
Միաժամանակ ավելացրեց, որ չեն ընդդիմանում կառավարությանը: «Կառավարությունը մեր կառավարությունն է, ո՞նց ընդդիմանանք»,- պարզաբանեց գեներալը՝ ավելացնելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ էլ են հարցը քննարկում: «Խոսըմ ենք, քննարկում ենք»,- եզրափակեց Սեյրան Սարոյանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4499 դիտում
21:39 17-12-2014
Սեյրան Սարոյանի ելույթը գողական չէր. Գալուստ Սահակյան
Այս բաժնից
1165 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4645 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած