Ոսկու շուկայի սեփականատերն արգելու՞մ է բանկերից ոսկի գնել. ՉԻ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ է, ինչ ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը նոր օրենքներ է սահմանել:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, վերջինս արգելել է ոսկու գործ անողներին բանկերից ոսկու սալիկ գնել: Նա հայտարարել է, թե ինքն է բերում ոսկին, և աշխատողները պետք է իրենից գնեն ոսկին՝ հենց իր սահմանած գնով»:
Թերթը հավելում է, որ եթե մինչ այդ ոսկու առևտրով զբաղվողները կարողանում էին բանկերից մատչելի գնով ոսկի առնել և այն վերածել զարդի, ապա այսօր ոսկու շուկայում կանգնողները ստիպված են Վաղարշ Աբրահամյանից ավելի թանկ գնով ձեռք բերել սալիկները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: