211652_close_icon
views-count21341 դիտում article-date 12:27 08-02-2014

«Ոսկու աշխարհ» շուկայի դիմաց վթարի է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության դերասանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ «Ոսկու աշխարհ»-ի դիմաց, BMW մակնիշի 35 ՍP 305 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Սուրեն Փահլևանյանը ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել BYD մակնիշի Լ 2781 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Արմեն Կոնջորյանի գլխավորությամբ: Կարճ ժամանակում ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Նշված հատվածում երթևեկությունը կարգավորում են ՃՈ աշխատակիցները, քանի որ առանց այն էլ գերծանրաբեռնված փողոցում խցանումներ են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Փահլևանյանը հանրությանը հայտնի Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալների դերասան է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր