1491 դիտում
14:30 30-09-2014
Գարեգին Բ Կաթողիկոսը Սինգապուրում 2 խաչքարերի օրհնության կարգ է կատարել
Սեպտեմբերի 28-ին մեկնարկեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հովվապետական այցը Սինգապուր:
Այցի շրջանակներում Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ավարտին Վեհափառ Հայրապետը կատարեց եկեղեցու գավիթում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի երջանկահիշատակ առաջնորդ Աղան արքեպիսպոկոս Պալեոզյանի հիշատակին նվիրված երկու խաչքարերի օրհնության կարգը:
Արարողություններին ներկա էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, Սինգապուրի միջազգային դպրոցի հայ աշակերտներ, քրիստոնեական քույր եկեղեցիների հոգևորականներ, դիվանագետներ:
Նույն օրը` երեկոյան, հանրահայտ «Raffles» հյուրանոցում կազմակերպվեց ընդունելություն:
Միջոցառմանն ելույթով հանդես եկավ Սինգապուրում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Իր խոսքում դեսպանն ընդգծեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Սինգապուր ևս մեկ անգամ վկայում է եկեղեցիների վերականգնման ու պահպանման գործում Վեհափառ Հայրապետի հոգածության և տեղի հայ համայնքի նկատմամբ Սուրբ Էջմիածնի առանձնահատուկ վերաբերմունքի մասին:
Ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ շնորհավորելով վերջին տարիներին արձանագրված հաջողությունների առիթով և հորդորելով շարունակել հայապահպան ազնիվ առաքելությունը:
Սեպտեմբերի 29-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում կայացավ համերգ՝ տեղի շնորհալի հայ երաժիշտների կատարմամբ
Նմանատիպ նյութեր
1714 դիտում
23:29 29-09-2014
Հայկական խաչքարերի օրհնություն Սինգապուրում
1405 դիտում
16:34 14-02-2021
Կաթողիկոսը Սուրբ Գայանե վանքում կատարեց նորապսակների օրհնության կարգ, նրանց նվերներ հանձնեց
2072 դիտում
22:06 07-04-2022
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը կատարել է կին զինծառայողների օրհնության կարգ
Այս բաժնից
610 դիտում
12:53 28-12-2024
Հաստատվել է «ԵԱՏՄ-ի և 3-րդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը
607 դիտում
12:35 28-12-2024
Ավինյանն այցելել է «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի և «Սորս» հիմնադրամի փոքրիկներին
871 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության