2055 դիտում
23:55 29-09-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Կահիրեում
Սեպտեմբերի 28-ին ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն:
Միջոցառմանը ներկա էին Եգիպտոսի բնապահպանության նախարար Խալեդ Ֆահմին, Եգիպտոսի մշակույթի նախարարի առաջին տեղակալ Կամելիա Սոբհին, արտաքին գործերի, միջազգային համագործակցության և այլ նախարարությունների ու գերատեսչությունների պատասխանատու պաշտոնյաներ, օտարերկրյա դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, լրագրողներ, ինչպես նաև եգիպտահայ համայնքի բազմաթիվ անդամներ։
Ընդունելությանը ելույթ ունեցավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը: Նա խոսեց անկախության տարիներին Հայաստանի ձեռքբերումների և հայ–եգիպտական հարաբերությունների զարգացման ընթացքի մասին, անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը` խոսելով այդ հարցում Հայաստանի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ ներդրած ջանքերի մասին։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին` ՀՀ դեսպանն ընդգծեց Թուրքիայի` սեփական պատմությանն առերեսվելու հրամայականը։
Նախօրեին ՀՀ դեսպանություն էր այցելել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի անձնական ներկայացուցիչ Ահմադ Մենեսին, որը ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ ՀՀ դեսպանին էր փոխանցել երկրի ղեկավարի ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին:
Նմանատիպ նյութեր
3120 դիտում
15:53 26-09-2018
Կահիրեում տեղի է ունեցել ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1067 դիտում
21:38 23-09-2014
ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Սանկտ-Պետերբուրգում
1349 դիտում
18:22 25-09-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Թբիլիսիում
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին