Ներկայացվել է թռչելու և օդում տիրոջ շարժմանը հետևելու ունակություններով առաջին տեսախցիկը. տեսանյութ
You Tube վիդեոհոսթինգում է տեղադրվել թռչելու ունակություններով առաջին տեսախցիկը: Nixie անունը ստացած թռչող այդ սարքը ձեռքի վրա կարելի է կրել որպես ապարանջան: Այն կրողը ցանկության դեպքում կարող է յուրաքանչյուր պահի ազատ արձակել նրան, ինչի համար անհրաժեշտ է նախապես միացնել սնուցումը, որպեսզի այն մնա օդում:
Setting your camera free ռեժիմը միացնելիս Nixie-ն կսկսի ոչ միայն պարզապես մնալ օդում, այլև կսկսի շարժվել տիրոջ հետևից՝ նրան պահելով կադրում: Դա անսահման հնարավորություններ է բացում ակտիվ հանգստի սիրահարների, ինչպես նաև ալպինիզմով ու էքստրեմալ այլ մարզաձևերով զբաղվող պրոֆեսիոնալների համար: