9976 դիտում
12:15 02-07-2017
Ռուսական ընկերությունը հարվածային ունակություններով անօդաչու ուղղաթիռ է ներկայացրել
Սանկտ Պետերբուրգում անցկացվող ռազմածովային տեխնիկայի ցուցադրությանը ներկայացվել է ռուսաստանյան արտադրության БПВ-500 անօդաչու ուղղաթիռը, որը հետախուզական գործողություններից զատ կարող է օգտագործվել նաև որպես հարվածային միջոց: Տեղեկացնում է razm.info-ն:
БПВ-500 սարքն աշխատում է ներքին այրման դիզելային շարժիչով, իսկ սարքավորումների սնուցումը կատարվում է մարտկոցների միջոցով: Անօդաչու ուղղաթիռի գործողության շառավիղը շուրջ 500 կմ է, թռիչքի առաստաղը՝ շուրջ 4 կմ:
Սարքը կշռում է շուրջ կես տոննա, իսկ օգտակար բեռնատարողությունը 150-180 կիլոգրամ է: Օգտակար բեռնատարողության հաշվին սարքի վրա կարող են տեղադրվել ինչպես ռադարներ, ռադիոէլեկտորնային այլ սարքեր, այնպես էլ մինչև 180 կգ կշռող հարվածային սպառազինություն: Այս մասին նշել է անօդաչու ուղղաթիռը արտադրող ռուսաստանյան «Ռադար-ՄՄՍ» ընկերության գործադիր տնօրեն Իվան Անցևը:
Հայաստանում ևս աշխատանքներ են տարվում փոքր անօդաչու ուղղաթիռների մշակման ուղղությամբ: ArmHiTec-2016 ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվել է ուղղաթիռային տիպի ՈւՀ-01 հայկական անօդաչու թռչող սարքը:
[img]http://shamshyan.com/ups/images/0929105001498981812639775.jpg[/img]
ՈւՀ-01 ուղղաթիռային տիպի հայկական անօդաչու թռչող սարք
Նմանատիպ նյութեր
8563 դիտում
21:04 07-04-2016
Արցախի երկնքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչու թռչող սարքը
3189 դիտում
16:13 28-02-2017
Չինաստանը նոր սերնդի բազմաթիրախային հարվածային-հետախուզական անօդաչու է հաջողությամբ փորձարկել
Այս բաժնից
1075 դիտում
22:53 08-02-2025
Թրամփը մտադիր չէ արքայազն Հարիին ԱՄՆ-ից «դուրս շպրտել». New York Post
1021 դիտում
22:31 08-02-2025
Կոնգրեսականներն ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել հասնել Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանը
1207 դիտում
21:33 08-02-2025
Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել. նախարարներից մեկը հայ է