Ասպերատուս՝ ամենասարսափազդու ամպը. տեսանյութ
Ասպերատուս՝ ամպերի հազվագյուտ տեսակ է, որը սարսափեցնող տեսք ունի: 2009 թվականին առաջարկվել է այն ընդգրկել ամպերի ընդհանուր դասակարգման մեջ՝ որպես առանձին տեսակ: Ենթադրվում է, որ ասպերատուսը սկսել է կազմավորվել 21-րդ դարի սկզբին: Եվ չնայած նրանց սարսափազդու տեսքին, նրանց ի հայտ գալը չի ուղեկցվում փոթորիկներով: Մինչև հիմա ամպի այս տեսակը համարվում է ամենաքիչ ուսումնասիրված ամպի տեսակ: