Ռուս զբոսաշրջիկը Գառնու տաճարին ներկերով գրել է` «Աշխարհում կուռքը ոչինչ է», և տուգանվել
Ռուսաստանցի զբոսաշրջիկը վանդալիզմի գործողություն է կատարել Գառնի տաճարում: Ռուսաստանի քաղաքացի` 22–23 տարեկան Մաքսիմ Նիկիտենկոն, ներկերով հայկական հեթանոսական տաճարի վրա գրել է` «Աշխարհում կուռքը ոչինչ է»: Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ: Վանդալիզմի գործողությունը նկատել է տաճարի մեկ այլ այցելու և դիմել հսկիչներին: Վանդալը հանձնվել է իրավապահներին, բացատրություն տվել ու չի զղջացել իր արարքի համար: Վանդալին սպասվում է խոշոր տուգանք` նվազագույն աշխատավարձի 50-80-ապատիկի չափով:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34308]Armnewstv.am[/url]