211652_close_icon
views-count872 դիտում article-date 11:55 27-09-2014

Բիլլ և Հիլարի Քլինթոնները թոռնուհի են ունեցել

Lenta.ru-ի հաղորդմամբ` ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնի ու նրա կին Հիլարի Քլինթոնի միակ դուստր Չելսի Քլինթոնը մայրացել է: Այս մասին Չելսի Քլինթոնը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում` հավելելով, որ դստեր անունը դրել են Շառլոտա: Չելսի Քլինթոնի հղիության մասին հայտնի է դարձել բանկիր Մարկ Մեզվինսկու հետ նրա ամուսնությունից 4 տարի անց` 2014 թվականի ապրիլին: Այս տարվա հունիսին Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ կարող է հրաժարվել 2016 թվականի նախագահական մրցավազքից` սեփական ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար:

Նմանատիպ նյութեր