2270 դիտում
09:39 27-09-2014
Ադրբեջանական գերությունից վերադարձած Սարգիս Անանյանի հոգեկան վիճակը լավ չէ. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանից վերադարձած Նոյեմբերյանի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանի հոգեկան վիճակն ավելի է վատացել: Այդ մասին երեկ մեր զրույցում ասաց նրա որդին՝ Նորայրը:
Վերջինս նշեց, որ նախօրեին հայրն Իջևանի բ/կ-ում հետազոտության է ենթարկվել: Մեր հարցին՝մարմնի վրա բռնության հետքեր հայտնաբերվե՞լ են, թե ոչ, որդին պատասխանեց. «Բռնության հետքեր չկային, մենակ ոտքերին էին խփել: Պատմում է, որ նորմալ են վարվել իր հետ, միայն առաջին օրն են խփել: Հիմա իր հոգեկանն ավելի է սրացել, ուզում ենք տանել բուժման կամ հոգեբանի մոտ: Ուղղակի չգիտեմ, թե ում դիմեմ, հիմա այդ հարցերով ենք զբաղվում, տեսնենք, թե ով մեզ կօգնի՝ բուժման ծախսերը հոգալու»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
4666 դիտում
17:39 02-06-2014
Գերությունից վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանի վիճակը կտրուկ վատացել է. նրան տեղափոխել են հիվանդանոց
6462 դիտում
16:26 10-11-2014
Գերությունից վերադարձած 53-ամյա Սարգսի վիճակը գնալով վատանում է. նա տեսիլքներ է ունենում և գոռալով փախչում
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»