211652_close_icon
views-count6489 դիտում article-date 16:26 10-11-2014

Գերությունից վերադարձած 53-ամյա Սարգսի վիճակը գնալով վատանում է. նա տեսիլքներ է ունենում և գոռալով փախչում

Օգոստոսի 26-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված եւ սեպտեմբերի 25-ին Հայաստան վերադարձված Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանի վիճակը գնալով վատանում է. նա տեսիլքներ է ունենում եւ զառանցանքների մեջ հայտնվում: Հարազատները երեկ ստիպված են եղել շտապ օգնություն հրավիրել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարգիս Անանյանի քրոջ դուստրը՝ Իրինան: «Հիմա էլ մեր տանը չէ: Տղաները նրան տեղափոխել են Նոյեմբերյանի իրենց բնակարան: Բայց քեռիի վիճակը գնալով վատանում է. տեսիլքներ է տեսնում, բղավում, փախչում է գոռալով: Բայց ոչ բուժման հնարավորություն ունեն, ոչ էլ հետազոտման»,-ավելացրեց Իրինան: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Սարգիս Անանյանը գերության ընթացքում այնքան է ծեծվել, որ անգամ տուն վերադառնալուց հետո իրեն թվում է, թե իրեն ծեծում են ու բարձրաձայն օգնություն է խնդրում: Ավելին, հարազատները համոզված են, որ նրան դիզվառելիք են ներարկել, բայց գումար չունենալու պատճառով չեն կարողանում արյան հետազոտության ենթարկել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Սարգիս Անանյանի քույրը՝ տիկին Քնարիկը: «Ոտքերին են խփել, գլխին, մեջքին: Հետքերը մարմնի վրա են: Այնքան դաժան են ծեծել, որ ցավը մինչեւ հիմա ջանի մեջ է: Մինչեւ հիմա իրեն թվում է, թե ծեծում են: Ցերեկ, գիշեր գոռում է, թե ծեծում են, ձեռներից փրկեք, օգնեք եւ այլն եւ այլն»,- պատմել էր քույրը: Ի դեպ, Սարգիս Անանյանը կին չունի, և քույրն է նրա խնամքով զբաղվում, իսկ նախկին գերու 2 տղաները գործազուրկ են եւ անապահով վիճակում են ապրում: Մինչ այդ էլ տեղեկացրել էինք, որ Ս. Անանյանը Հայաստանին է վերադարձվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի չեզոք միջնորդության և կողմերի համաձայնության պայմաններում: ԿԽՄԿ պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին հանդիպել էր Սարգիս Անանյանին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը: Իսկ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Անանյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում: Ադրբեջանական կողմը պնդել էր, որ Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Անանյանի հարևանները հրապարակած լուսանկարում ճանաչել էին իրենց հարևանին:

Նմանատիպ նյութեր