2060 դիտում
18:29 26-09-2014
Ժամանակակից գյուղտեխնիկա՝ աջակցության ծրագրով. տեսանյութ
Խոտհունձն ու խոտհարքն արել են ճիշտ ժամանակին: Հիմա աշնանացանով են զբաղված: Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում գյուղատնտեսական աշխատանքներն իրականացվում են՝ ըստ ժամանակացույցի: Այստեղ 400 տնտեսություններ միացել ու կոոպերատիվ են ստեղծել: Դիմել են «Համայնքների գայուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրին ու ձեռք են բերել 12 միավոր ժամանակակից գյուղտեխնիկա:
2011-ից Հայաստանի 6 մարզերի 84 համայնքներում ստեղծվել են նմանատիպ կոոպերատիվներ: Կառավարության, Համաշխարհային բանկի, ծրագրում ներառված շահառուների համաֆիանանսավորմամբ համայնքներում ներդրվել են արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգեր: Գեղարքունիք գյուղում էլ կոոպերատիվա կա, համայնքի 500 տնտեսությունների կեսից ավելին այս կոոպերատիվի անդամ են: Ասում են` գոհ են ծրագրից: Միասին նստում են, քննարկում, որոշում, թե համայնքի որ հատվածի հողը երբ պետք է վարել, կամ հնձել: Գյուղտեխնիկան ընդհանուրի սեփականությունն է, ծառայում է միայն իրենց:
135 կմ ջրագիծ և 169 հատ խնոցի: 52 համայնքներում ավարտվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքները: Այս մեկը Ձորագյուղի համայնքինն է: Գյուղի անասունները ջուր խմելու համար այլևս արոտավայրերից շատ հեռու չեն գնում:
Լեռնային այս համայնքներում անասնապահությունն ապրուստի հիմնական միջոցն է: Ծրագրի ավարտի համար 2 տարի կա, սակայն դրա հեղինակներն արդեն այսօր դրական արդյունքներ են արձանագրում: Գյուղտեխնիկայի ձեռքբերման, ջրարբիացման և արոտավայրերի արդյունավետ օգտագործման համակարգեր ներդնելուց հետո բոլոր համայնքները 20-25 տոկոսով ավելացրել են իրենց մշակահողերն ու արոտավայրերը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34252]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3540 դիտում
12:04 07-02-2018
Գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրով 2017 թ. 68 լիզինգառուի տրամադրվել է 164 միավոր գյուղտեխնիկա
2511 դիտում
13:17 22-02-2016
ՀՀ գյուղնախարարը Հնդկաստանում հանդիպել է գյուղտեխնիկա արտադրողների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
3629 դիտում
14:37 26-01-2017
Վարչապետը գյուղնախարարին հանձնարարեց քննարկել արտերկրից գյուղտեխնիկա ներկրելու պայմանները
Այս բաժնից
598 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
901 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1936 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է