3471 դիտում
12:04 07-02-2018
Գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրով 2017 թ. 68 լիզինգառուի տրամադրվել է 164 միավոր գյուղտեխնիկա
Համաձայն ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից ներկայացված հաշվետվության` Հայաստանի Հանրապետությունում գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2017 թ. ապրիլի 1-ից մինչև 2018 թ. հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում թվով 68 լիզինգառուի տրամադրվել է 164 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 68 միավոր տրակտոր, 2 միավոր կոմբայն և 94 միավոր այլ տեխնիկա:
«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, որի արդյունքում ակնկալվում է գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման համար նպաստավոր պայմանների ստեղծում:
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության պայմաններն են. 20% կանխավճար, լիզինգի տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է, կոմբայնների համար` 10 տարի մարման ժամկետ, տրակտորների համար` 6 տարի, հավաքիչ-մամլիչների, շարքացանների համար` 3-6 տարի, այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար` 3 տարի մարման ժամկետ: Լիզինգի գործընթացը իրականացվում է ըստ ամիսների՝ մայր գումարի հավասարաչափ վճարման եղանակով, լիզինգի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի հաշվով, ընդ որում լիզինգառուի խնդրանքով բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից կարող են սահմանվել վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով:
Ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի տարեկան իրականացնել շուրջ 2.8 մլրդ արժեքով շուրջ 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայի գյուղատնտեսական տեխնիկայի սուբսիդավորում, ինչը հնարավորություն կտա նորացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի շուրջ 2 տոկոսը:
Ծրագիրը մեկնարկել է ապրիլ ամսից: Ստորագրվել է հուշագիր ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի, և ծրագրի մասնակից հետևյալ լիզինգային ընկերությունների միջև.
- «ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ» («Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ) ՓԲԸ,
- «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԿ» ՓԲԸ,
- «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ:
Ծրագրի մասնակից գյուղատնտեսական տեխնիկայի մատակարար կազմակերպություններն են.
- «ՍՊԵՑՄԱՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
- «Հրաշք Այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
- «Մոտոբլոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
- «Գալոպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
- «ՔԱՐԴ ԱգրոՍերվիս» փակ բաժնետիրական ընկերություն:
Նմանատիպ նյութեր
9384 դիտում
17:10 12-07-2017
Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 57 միավոր գյուղտեխնիկա
6708 դիտում
12:43 11-08-2017
Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 82 միավոր գյուղտեխնիկա
8198 դիտում
15:12 09-06-2017
Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում շահառուներին տրամադրվել է 17 միավոր տրակտոր
Այս բաժնից
706 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
754 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
721 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ