Վարչապետը գյուղնախարարին հանձնարարեց քննարկել արտերկրից գյուղտեխնիկա ներկրելու պայմանները
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նստին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց 15-օրյա ժամկետում կազմակերպել Ռուսաստանում և այլ երկրներում գյուղատնտեսական տեխնիկայի արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում և քննարկել գյուղտեխնիկայի մատակարարման պայմանները:
Նա հանձնարարեց նաև մեկամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծ: «Շատ ինտենսիվ, կպած անում ենք»,- ասաց Կարեն Կարապետյանը: