Աղվան Հովսեփյանը նոր նշանակումներ է կատարել
Այսօր՝ սեպտեմբերի 25֊ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Հովսեփյանի հրամանով՝ Թեմուր Ջնդոյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության պետ։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով՝ Արտակ Ղազարյանը նշանակվել է Արմավիրի մարզի քննչական վարչության պետի տեղակալ։
Ա․ Հովսեփյանի մեկ այլ հրամանով՝ Կարեն Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ։