211652_close_icon
views-count1417 դիտում article-date 14:10 25-09-2014

Վրաստանցի 8 մրցավարներ կալանավորվել են

Չորեքշաբի օրը Վրաստանում կալանավորվել են 8 մրցավարներ, ովքեր մեղադրվում են «պայմանավորված խաղեր» անցկացնելու մեջ, տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքը: Ձերբակալվածների շարքում ՖԻՖԱ-ի մեկ, ազգային կարգի չորս և առաջին կարգի երեք մրցավարներ կան: Նշվում է, որ մրցավարները Վրաստանի առաջնության խաղերի ժամանակ կարմիր և դեղին քարտեր ցույց տալու վերաբերյալ գործարք են կատարել տարբեր քաղաքացիական անձանց հետ: Այդպիսով մրցավարները քաղաքացիների հնարավորություն են ընձեռել մեծ գումարներ շահել բուքմեյքերական ընկերություններում կատարած խաղադրույքների դիմաց: Չի բացառվում, որ հետաքննության ժամանակ կարող են, ևս մի քանի մրցավարներ կալանավորվել:

Նմանատիպ նյութեր