«Western Union»-ը սեպտեմբերի 30-ից բարձրացնելու է դեպի ԱՊՀ երկրներ իրականացվող փոխանցումների դրույքաչափերը. ՀԺ
«ՀԺ»-ն գրում է, որ Ռուսաստանում գործող դրամական փոխանցումներ իրականացնող երեք համակարգերից մեկը՝ «Western Union»-ը, սեպտեմբերի 30-ից բարձրացնելու է դեպի ԱՊՀ երկրներ իրականացվող փոխանցումների դրույքաչափերը։
«5000 ռուսական ռուբլուց կամ 200 ԱՄՆ դոլարից ավելի դրամական փոխանցումների դրույքաչափը ներկայիս 0,3 տոկոսից հասցվելու է 0,5 տոկոսի։
«Western Union»-ը նման քայլի է գնում եկամուտների նվազման պատճառով»,- գրում է թերթը և հավելում.
Նշենք, որ Ռուսաստանից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների նշանակալի մասն իրականացվում է հենց «Western Union»-ի միջոցով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: