3455 դիտում
18:12 24-06-2017
ԱՊՀ քաղաքացի գրոհայինները վերադառնում են ԱՊՀ երկրներ. Անդրեյ Նովիկով
Օտար երկրներում գրոհայինների շարքերում մարտական պատրաստություն անցած ԱՊՀ ավելի քան 2 հազար քաղաքացի հետախուզման մեջ է գտնվում: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու հանձնաժողովներում հանդես գալով զեկույցով, հայտնում է [url=http://tass.ru/politika/4362547]ТАСС[/url]-ը:
«Այս տարվա հունիսի դրությամբ ահաբեկչական և ծայրահեղական բնույթի հանցագործությունների իրականացման համար հետախուզման մեջ է գտնվում ԱՊՀ պետությունների ավելի քան 7 հազար քաղաքացի: Հատուկ ընդգծեմ, որ նրանցից ավելի քան 2 հազարը մասնակցել են երրորդ երկրների տարածքում ռազմական գործողությունների անօրինական զինված խմբավորումների և միջազգային ահաբեկչական խմբավորումների կազմում»,- հայտնել է պաշտոնյան:
Խոսելով գրոհային-ահաբեկիչների խնդրի մասին՝ նա նշել է, որ Աֆղանստան-Պակիստան գոտում, Սիրիայում և Իրաքում զինված հակամարտություններին մասնակցած ԱՊՀ երկրների քաղաքացիները (առկա տվյալների համաձայն՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ), ստանալով իրական մարտական պատրաստություն և փորձ, սկսել են վերադառնալ ԱՊՀ պետությունների տարածքներ՝ տեղերում իրենց կենտրոններն ուժեղացնելու համար:
Նմանատիպ նյութեր
1673 դիտում
11:35 25-09-2014
«Western Union»-ը սեպտեմբերի 30-ից բարձրացնելու է դեպի ԱՊՀ երկրներ իրականացվող փոխանցումների դրույքաչափերը. ՀԺ
Այս բաժնից
1270 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով
1234 դիտում
21:13 06-01-2025
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել
910 դիտում
20:13 06-01-2025
Ավստրիայում «Ազատություն» կուսակցության առաջնորդին հանձնարարել են կառավարություն ձևավորել