ԱՄՆ-ն փորձում է Հայաստանին համոզել, որ վերջինս ճանաչի Կոսովոյի անկախությունը. ՀԺ
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների օրակարգում մի նոր՝ անսպասելի հարց է հայտնվել. ըստ այդմ՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանին համոզել, որ վերջինս ճանաչի Կոսովոյի անկախությունը»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Եթե նման բան տեղի ունենա, ՀՀ-ն կդառնա առաջին ոչ մերձբալթյան խորհրդային պետությունը, որ ճանաչում է Կոսովոյի անկախությունը:
Մեր տեղեկություններով՝ Հայաստանը հետաքրքրվել է այս թեմայով. ՀՀ դիվանագետներն ամերիկացիներին ասել են, որ եթե Կոսովոն ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ՀՀ-ն էլ կճանաչի Կոսովոն:
Վերջինիս կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելը չափազանց անհավանական է թվում, որովհետև Կոսովոն մահմեդական երկիր է:
Այսուհանդերձ, դիտորդները նկատում են, որ այս երկրի վրա չափազանց մեծ է ԱՄՆ-ի ազդեցությունը, որն էլ դե ֆակտո նրա անկախության կնքահայրն է:
Այս թեման զգայուն է նաև հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: