211652_close_icon

Մեսսին՝ դուբլի և պատմական ցուցանիշի հեղինակ «Ինտեր Մայամիի» կազմում

views-count1030 դիտում article-date 13:54 09-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, MLS-ի 1/8-րդ եզրափակիչի երրորդ խաղում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ 4։0 հաշվով առավելության է հասել «Նեշվիլի» նկատմամբ՝ իր պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Մայամին ներկայացնող ակումբի կազմում դուբլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել թիմի արգենտինացի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին։

Այդ գոլային փոխանցումը արգենտինացու կարիերայի հոբելյանական՝ 400-րդն էր։ Դուբլի հեղինակ է դարձել նաև մայամին ներկայացնող ակումբի արգենտինացի կիսապաշտպան Տադե Ալոնդին։

MLS-ի փլեյ-օֆֆի քառորդ եզրափակչում «Ինտեր Մայամին» կմրցի «Ցինցինատիի» հետ։

Այս մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը ամերիկյան ակումբի կազմում անցկացրել է 42 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է 40 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում։

Լիոնել Մեսսին դարձել է նաև MLS-ի լավագույն ռմբարկուն։

Աղբյուրը՝ Armsport

 

Նմանատիպ նյութեր