1434 դիտում
21:08 24-09-2014
Ջերմոցային տնտեսության սպասարկման կենտրոն` Դարակերտում. տեսանյութ
Ջերմոցային տնտեսությունների հիմնումը կվերացնի բերքի սեզոնայնությունը և ձմռանը ևս բանջարեղենի պակաս չի լինի: Ջերմոցային տնտեսություների շնորհիվ կբարձրանա նաև բույսերի արտադրողականությունը: Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամը, Գյուղնախարարության հետ միասին, ջերմոցային տնտեսության սպասարկման կենտրոն է հիմնել: Արարատի մարզի Դարակերտ համայնքում այն խորհրդատվություն կտրամադրի 500-ից ավելի ֆերմերների: Կենտրոնին կից 3 ցուցադրական ջերմոց է ստեղծվել: Այստեղ աշխատելու են առաջատար տեխնոլոգիաների ու նոր մեթոդների կիրառմամբ: Փորձարկումներ կկատարեն բանջարեղենի բարձրորակ սերմերի հետ: Կենտրոնում ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիա է գործում, որտեղ կիրականացվեն հողի, ջրի և բույսերի անալիզներ: Արտասահմանցի փորձագետները սեմինարներ կանցկացնեն` հայ ֆերմերներին ծանոթացնելու ջերմոցային տնտեսության ժամանակակից տեխնոլոգիաներին ու փորձին: Ծրագիրը ֆինանսավորել է ԱՄՆ Գյուղդեպարտամենտը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34165]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2698 դիտում
13:56 24-09-2014
Արարատի մարզի Դարակերտ համայնքում այսուհետ կգործի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն
4917 դիտում
11:46 12-10-2017
ՀՀ գյուղնախարարն այցելել է CARD հիմնադրամի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1306 դիտում
12:10 02-02-2025
Իշխանության մեսիջն էր՝ ՀՀ-ն այլևս բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար․ Միքայել Համբարձումյան
1330 դիտում
10:25 02-02-2025
Հանուն փաշիզմի վաճառում են հայրենիքը, հայերին, մեր ապագան. «ՀայաՔվե»