211652_close_icon
views-count2535 դիտում article-date 12:43 24-09-2014

Արթուր Աբրահամը ռինգ կվերադառնա սեպտեմբերի 27-ին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) ռինգ է վերադառնալու սեպտեմբերի 27-ին: Մենամարտը նախանշված է Գերմանիայի Քիլ քաղաքի "Սպարկասեն" մարզապալատում: Արթուր Աբրահամի մրցակիցը բրիտանացի Փոլ Սմիթն է (35-3, 20 նոկաուտ): Այսօր` սեպտեմբերի 23-ին, Գերմանիայի Քիլ քաղաքում, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուների ներկայությամբ բաց մարզում են անցկացրել` ցուցադրելով իրենց հմտությունները: Բաց մարզում է անցկացրել նաեւ Փոլ Սմիթը: Տեղեկացնեմ, որ Աբրահամ-Սմիթ մրցելույթն ուղիղ միացմամբ ցուցադրվելու է գերմանական ARD-ի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում (Երեւանի ժամանակով սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, սկիզբը` ժամը 00.30):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր