Յուրա Մովսիսյանի ապաքինումը ընթանում է ըստ ծրագրվածի
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից: Ինչպես տեղեկացնում է ռուսական СПОРТ-ЭКСПРЕСС կայքը, հայ խաղացողի վերականգնումը ընթանում է ըստ ծրագրվածի, սակայն 27-ամյա ռմբարկուի շարք վերադառնալու ժամանակահատվածները կախված է այն հանգամանքից, թե ֆուտբոլիստը որքան արագ կկարողանա մարզավիճակ հավաքել:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Մոսվիսյանը ծնկի վիրահատության էր ենթարկվել: Այդ ժամանակ ենթադրվում էր, որ Մովսիսյանը շարք կվերադառնա երկու ամսից: