Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին:
Հանդիպմանը քննարկվել են սպորտի ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել սպորտի մասսայականացմանը հատկապես երիտասարդների շրջանում եւ այստեղ կրթական հաստատությունների ակտիվ ներգրավմանն առնչվող հարցերին:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: