211652_close_icon
views-count1796 դիտում article-date 17:17 23-09-2014

«Հայկական այբուբենի տառերը» արծաթե հուշադրամների շարքն արժանացել է մրցանակի «Դրամների համաստեղություն-2014» հուշադրամների 8-րդ միջազգային մրցույթում

Սեպտեմբերի 18-ին Մոսկվայում «Դրամների համաստեղություն-2014» հուշադրամների ութերորդ միջազգային մրցույթում «Հայկական այբուբենի տառերը» արծաթե հուշադրամների շարքն արժանացել է մրցանակի «Կազմկոմիտեի հատուկ մրցանակ» անվանակարգում: Մրցույթին ներկայացված էին ավելի քան 260 հուշադրամ և 25 հուշադրամների հավաքածու: Մրցույթի հաղթողներին ընտրել է ժյուրին, որի կազմում ընդգրկված են համաշխարհային թանգարանների, աճուրդների, կենտրոնական բանկերի, հուշադրամներ մատակարարող ընկերությունների, դրամագիտական ասոցիացիաների և մասնագիտացված հրատարակչությունների փորձագետներ: 2014 թ. մրցույթին մասնակցել են թվով 31 երկիր (կենտրոնական բանկեր, դրամահատարաններ, մատակարար ընկերություններ և այլն). · Լատվիայի, Լիտվայի, Մեքսիկայի, Բուլղարիայի, Կիրգիզիայի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Մերձդնեպրյան Հանրապետության, Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական բանկերը, Ավստրալիայի, Հունգարիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Կանադայի, Ավստրիայի, Անդորրայի, Պոբջոյի, Լեհաստանի, Սինգապուրի, Ֆինլանդիայի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Ֆրանսիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Շվեյցարիայի, Պորտուգալիայի և Իսրայելի դրամահատարանները, · Կազմակերպություններ, ինչպիսիք են` Coin Invest Trust (Լիխտենշտեյն), Emporium Hamburg (Գերմանիա), NumisCollect (Նիդեռլանդներ), PAMP, International Coin House (Շվեյցարիա), Treasures of Oz (Ավստրալիա) և այլն: «Դրամների համաստեղություն-2014» հուշադրամների միջազգային մրցույթը անց է կացվում 2007 թ-ից:

Նմանատիպ նյութեր