5301 դիտում
17:56 02-03-2017
Գերմանիայում Հայկական գինիները MUNDUS VINI հեղինակավոր մրցույթում արժանացել են մեդալների և «Լավագույն շնորհանդես» մրցանակի
Հայաստանն այս տարի աննախադեպ արդյունքներ է գրանցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նոյշտադտ քաղաքում փետրվարի 25-ին տեղի ունեցած «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» միջազգային մրցանակաբաշխությանը: Մրցույթին մասնակցած հայկական գինեգործական ընկերությունների ներկայացրած արտադրանքն արժանացել է 23 մեդալի՝ 10 ոսկի և 13 արծաթ:
Հայկական գինեգործական ընկերությունների մասնակցությունն ապահովել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ:
Հայաստանից մրցույթին մասնակցել են 19 գինեգործական ընկերություններ` գնահատող հանձնաժողովի դատին ներկայացնելով 58 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներ:
Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացված էին շուրջ 6 000 տեսակի գինիներ աշխարհի 44 երկրներից: Հայաստանն իր նվաճած մեդալների քանակով առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Վրաստանը (4 ոսկի, 7 արծաթ), Մոլդովան (8 ոսկի, 12 արծաթ), Մակեդոնիան (6 ոսկի, 3 արծաթ), Ռումինիան (6 ոսկի, 5 արծաթ), Չինաստանը (1 ոսկի, 1 արծաթ): Արդյունքում` մեր երկիրը մեդալների քանակով կիսել է 14-րդ հորիզոնականը Նոր Զելանդիայի և Հունգարիայի հետ:
Մրցույթին մասնակցած գինիները գնահատվել են շուրջ 200 հեղինակավոր մասնագետներից կազմված ժյուրիի կողմից, որի կազմում առաջին անգամ ընդգրկվել է նաև ներկայացուցիչ Հայաստանից` Տրինիտի ՍՊԸ-ի գինեգործ Արտեմ Պարսեղյանը:
Հայկական գինիները համտեսելու նպատակով «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» մրցանակաբաշխության շրջանակներում կազմակերպվել է գալա ընթրիք: Հայկական գինիների համտեսի ներքո «Գոլդեն Գրեյպ Արմաս» գործարանի գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանը ներկայացրել է Հայկական գինիների շնորհանդես, որն արժանացել է «Լավագույն շնորհանդես» մրցանակի:
Միջոցառման նպատակն էր նպաստել ինչպես ԵՄ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների շուկաներում հայկական գինեգործական ոլորտի ճանաչելիության բարձրացմանը, արտահանման ծավալների աճի խթանմանը և նոր գործընկերների բացահայտմանը:
[b]Մեդալների արժանացած գինիների ցանկ [/b]
[b][u]Ոսկի մեդալ[/u][/b]
«Վան Արդի», 2015 Van Ardi Areni, Kakhet, Haghtanak
2015 Areni Reserve
2015 Van Ardi Reserve Syrah
«Գոլդեն Գրեյպ Արմաս», 2013 ArmAs Karmrahyut Reserve
«Ոսկեվազի Գինու Գործարան», 2015 Voskevaz Karasi collection Voskehat
«Արմենիա Վայն», 2014 Takar Reserve
«Տիեռաս Դե Արմենիա», 2013 Karas Reserve Winemaker's Selection Blend
«Օլդ Բրիջ», 2009 Old Bridge Red Dry Reserve
«Գետնատուն», 2015 Getnatoun Areni Noir Aghavnadzor Village
«Տրինիտի», 2014 Trinity Eh Areni Noir
[b][u]Արծաթե մեդալ[/u][/b]
«Գոլդեն Գրեյպ Արմաս», 2013 ArmAs Voskehat Reserve
«Արմենիա Վայն», 2016 Armenia Muscat
2014 Tariri
2014 Takar Areni
«Ոսկեվազի Գինու Գործարան»,2015 Voskevaz Hightanak
2014 Voskevaz Voskepar Voskehat
«Տիեռաս Դե Արմենիա», 2015 Karas White Dry Wine
2015 Karas Red Wine
«Գետնատուն», 2015 Getnatoun Voskehat
«Հայլենդ Սելլարս», 2015 Koor Dry Red Wine
2014 Koor Reserve
«Արտաշատ Վինկոն», 2014 Chateau Rind
«Անուշ 1», 2014 Kataro Sireni Reserve Togh
[b]
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3178 դիտում
22:14 22-02-2017
Հայկական գինիները կներկայացվեն UNDUS VINI հեղինակավոր մրցույթին
1341 դիտում
10:18 10-10-2014
«Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ» մրցույթում նկարչուհի Մերի Մունն արժանացել է առաջին մրցանակի
Այս բաժնից
550 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
961 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան