211652_close_icon
views-count1223 դիտում article-date 12:15 23-09-2014

ՀԱԿ առաջնորդը նեղ շրջապատում մեծ կասկածներ է հայտնել կայանալիք հանրահավաքի հաջողության վերաբերյալ. Իրավունք

«Ըստ տեղյակ աղբյուրի՝ ամենևին էլ պատահական չեն այն լուրերը, թե արդյոք «եռյակի» վերածված «քառյակի» կուսակցությունների առաջնորդներն անձամբ կմասնակցե՞ն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին»,- գրում է «Իրավունք»-ը և հավելում. «Ասում են՝ ՀԱԿ առաջնորդը նեղ շրջապատում մեծ կասկածներ է հայտնել կայանալիք հանրահավաքի հաջողության վերաբերյալ: Նա նշել է, որ առանց իշխանափոխության պահանջի հանրահավաքը խայտառակ լինելու առիթ կդառնա, ուստի ՀԱԿ-ը մտադիր է գործընկեր կուսակցություններից պահանջել ներառել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, այլապես ՀԱԿ առաջնորդը ոչ նպատակահարմար կհամարի անձամբ գալ հանրահավաքի»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր