Թուրքիան վախենում է Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ռմբակոծման հետևանքներից
Թուրքիան անհանգստացած է, որ Սիրիայում ահ ու սարսափ տարածած «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերի ռմբակոծումը կարող է դեպի Թուրքիա ձգտող փախստականների նոր մեծ ալիքի պատճառ դառնալ: Այս մասին հաղորդել է TRT հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:
Վերջինս նշել է, որ Անկարան բազմիցս է Միացյալ Նահանգների ղեկավարության մոտ այդ հարցը բարձրաձայնել:
Հիշեցնենք, որ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ամերիկյան զորքերը սկսում են Սիրիայում տեղակայված ԻԼԻՊ-ի դիրքերի ռմբակոծումը: