Չինաստանում թայֆունի հետևանքով տարհանվել է ավելի քան 250 հազար մարդ
«Ֆենխուան» արևադարձային փոթորիկն այսօր հասել է Չինաստանի Չժեցզյան գավառ։ Այս մասին հայտնել է երկրի պետական մեթեոլոգիական վարչությունը։
Ըստ «Սինխուա» գործակալության տվյալների՝ Չժեցզյան գավառից առավել ապահով տարածք է տարհանվել ավելի քան 250 հազար բնակիչ։ Գավառի մի քանի օդանավակայաններում թայֆունի հետևանքով չվերթներ են հետաձգվել։
Փոթորիկը շարժվում է հյուսիսարևելյան ուղղությամբ։