15078 դիտում
20:24 22-09-2014
Երևանում ՌԴ սահմանապահ զորքերի 24֊ամյա զինծառայողը Nissan Altima-ով գլխիվայր շրջվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 22֊ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14․30֊ի սահմաններում Երևան քաղաքի Պարոնյան փողոցի բնակիչ 24֊ամյա Գեղամ Գևորգյանը Մաշտոցի պողոտայում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող թունելի սկզբնամասում իր վարած Nissan Altima մակնիշի 22 ՍՏ 550 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է բետոնե հատվածին և գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ․ Գևորգյանն ու նրա ուղևոր Երևանի բնակիչ 23֊ամյա Ֆելիքս Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ֊փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, և ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1֊ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդ Գ․ Գևորգյանը ծառայում է Հայաստանում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
Նմանատիպ նյութեր
1426 դիտում
15:20 14-11-2023
Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ սահմանապահ ուղեկալի բացման արարողություն (տեսանյութ)
Այս բաժնից
48378 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը