1122 դիտում
18:10 22-09-2014
Դեսպան Գասպարյանն արժանացել է Բուխարեստ քաղաքի պատվոգրի
Սեպտեմբերի 18-ին Բուխարեստի գլխավոր քաղաքապետ Սորին Միրչա Օպրեսկուն քաղաքի հիմնադրման 555-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման շրջանակներում պատվոգիր հանձնեց Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանին` Բուխարեստի համայնքային կյանքի և միջազգային կապերի զարգացմանը նպաստելու համար:
Պատվոգրի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան, կառավարության անդամներ, արտասահմանյան պատվիրակություններ, մտավորականության և հանրային ոլորտի ներկայացուցիչներ:
Բուխարեստի հիմնադրման 555-ամյակի տոնակատարություններին արտասահմանյան ութ այլ պատվիրակությունների շարքում մասնակցում էր նաև Երևան քաղաքի պատվիրակությունը` քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ:
Նմանատիպ նյութեր
11336 դիտում
00:07 24-08-2019
Առաջին անգամ հայ արտիստը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, բացառիկ պատվոգրի է արժանանում Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի կողմից
Այս բաժնից
490 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1288 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
778 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր